«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Մերօրյա Արծվաշենը հանգիստն է վայելում

Մերօրյա Արծվաշենը հանգիստն է վայելում
31.12.2024 | 06:49

Սա Արծվաշենն է: Այստեղ չկան «սևեր և սպիտակներ», իսպառ բացակայում են «պողոսներն» ու «օպելներով համբալները»:

Մերօրյա Արծվաշենում չկան «խոզ խանձողներ», «նորաձև կրթվողներ», ՔՊ-ականներ: Չկան իրենց Հիսուս Քրիստոսի, Հռոմի Պապի և գելխեղդի հետ համեմատողներ: Ավելին` այստեղ չկան նույնիսկ ադրբեջանցիներ: Արծվաշենում լիակատար հանգստություն է:

Մերօրյա Արծվաշենը հանգիստն է վայելում: Միգուցե վերջին հանգիստ տարին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3807

Մեկնաբանություններ